Հայաստանը կարող է ԱՄՆ-ին հանձնել ձերբակալված ռուսաստանցի Ալեքսանդր Երմակովին
Հայաստանը կարող է ԱՄՆ-ին հանձնել ձերբակալված ռուսաստանցի Ալեքսանդր Երմակովին։
«Արդարադատության նախարարության կողմից Ալեքսանդր Երմակովին արտահանձնելու հարցը քննարկվում է»,- ArmeniaSputnik-ին հայտնել են գերատեսչությունում։
Երմակովը ձերբակալվել է Հայաստանում՝ համակարգչային մեքենայությունների գործի հետաքննության շրջանակներում։ Նրա հարազատները հայտարարել են, որ տղամարդուն շփոթել են Ինտերպոլի կողմից ԱՄՆ-ի պահանջով հետախուզվող հաքերի հետ, որը նույն անուն-ազգանունն ունի։