Սոֆյա Հովսեփյանն ահազանգում է․ գումարը սառեցրել են
Երեկ ID բանկի քարտիս գումարը սառեցրել են և զանգահրեցի բանկ, բանկից տեղեկացրեցին, որ ունեմ 6մլ պարտավորություն այլ բանկում այդ պատճառով է հարկադիր սառեցվել: Գրել է նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Որևէ նման չափի պարտավորություն չունեմ, վարկերս տարբեր չափեր և տարբեր բանկեր են և ոչ մեկը այդ չափի չի:
Եվ, դե հիշում եմ, որ ինձ զգուշացրել էին նիգոլըը...
Անմիջապես կապվեցի Էդմոն Մարուքյանի հետ, որպեսզի զգուշացնեմ, եթե դեռ չեն հասել իրեն գոնե հասցնի գումար կանխիկացնել:
Լավ է, դեռ չէին հասել:
Վաղը ավելի հստակ կպարզեմ հարկադիրից, թե էս ի՞նչ է կատարվում և ի՞նչ վեց միլիոնի սառեցում է, երբ դեռ որևէ ընթացք չկա ու առհասարակ դատավորը ի՞նչ է մտածել այդ քայլին գնալով:
Տանը «հավաքածս» միլիոններով եմ երևի ապրելու մինչև որոշում լինի:
Մարուքյանը այսօրվա իր ուղիղ եթերում անդրադարձել է նաև էս հարցին:
Ահավոր պրակտիկա է ու սա էլի կիրառում են կոնկրետ անձանց պատժելու նպատակով»: