ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ ԹրամփԱրթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ ՄաթևոսյանինԻմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ ՓաշինյանԻլհամ Ալիեւին օկուպացված Ակնարկում էԽաղաղ Դոնի փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զnհ
22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը
«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին ՋրականումԵթե թուրքերն ուզենան հարձшկվել, մենք չենք հասցնի հզորանալ, որևիցե բան չենք հասցնի անել. Անվտանգության խորհրդի քարտուղարՍպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը Թրամփին կոչ է արել ավարտել Իրանի դեմ պատերազմըՓաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց
ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի
Հարձшկման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըՊարագվայի Սենատը երկրի նախագահին հեռացրել է պաշտոնից․ նա տնային կալանքի է ենթարկվելՌԴ-ն Հայաստանին կապող ավտոճանապարհին Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունըՌուսաստանը նոր լայնածավալ հարվածներ կսկսի հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱյսօր Բրենդան Հանրահանը, Վահան Կոստանյանը և Էլնուր Մամեդովը հայտարարել են ԹՐԻՓՓ-ի առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը․ ԱԳՄԱ նախարարությունից մանրամասներ են ներկայացնումԻնչի՞ ենք այլայլվում, որ մեր Սևանին ասում են Գյոյչա, հիմա բան էր՝ ասաց. ԱԽ քարտուղար (տեսանյութ)Ադրբեջանը, ԱՄՆ-ը և Հայաստանը սկսել են եռակողմ տեխնիկական աշխատանքային խմբերի գործունեությունըԱյսօր և վաղը տեղումները կշարունակվենՄեզ չեն սպասում այնտեղ. Աղազարյանը ողջունել է ընդդիմադիրների քայլը, բայց չի միացել. «Հրապարակ»ԱՄՆ-ն եւ Իրանը շարունակում են բանակցել. Դոնալդ ԹրամփԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը. «Հրապարակ»Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղումՀատուկ քննչական ծառայությունից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում. «Հրապարակ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Իրանը Քեշմ կղզում ամերիկյան անօդաչու է խոցելՇինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»«Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել. «Հրապարակ»Ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Պալաչը տեղեկանքի համար դիմել է դատարան. «Հրապարակ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակՀամախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանելու սպառնալիքներ հնչեցրած տղամարդՆերկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը
Հասարակություն

Սյունիքի մարզ ՄԻՊ այցից հետո` բարձրացված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորած աշխատանքային խումբը 2025 թվականի մայիսին այց էր իրականացրել Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքներ, այդ թվում՝ Կապան համայնքի Շիկահող, Սրաշեն և Ծավ, Մեղրի համայնքի Ալվանք և Շվանիձոր, ինչպես նաև Տեղ համայնքի Խնածախ և Խոզնավար սահմանամերձ բնակավայրեր։ Այցն իրականացվել էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ համատեղ: Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Այցի ընթացքում բնակիչները բարձրաձայնել էին խմելու և ոռոգման ջրի հասանելիության, զբաղվածության ապահովման, անվտանգության, սեփականության իրավունքի, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու դժվարությունների, բժշկական օգնության և սպասարկման, հանրային տրանսպորտի բացակայության, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

Արձանագրված խնդիրներն ամփոփվել էին ՄԻՊ հաստատությունում և հասցեավորվել իրավասու պետական մարմիններին:

Դրանց ընթացքի նկատմամբ իրականացվել է հետագա հետևողական աշխատանք։

Պաշտպանի հաստատության և իրավասու պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բարձրացված խնդիրների մի մասը ստացել է լուծում:

Իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն` լուծումների մի մասը ներկայացնում ենք ստորև.

• ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում ավարտվել են Սյունիքի մարզի Մեղրի համայնքում «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Մեղրիի ստորաբաժանման նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները։ Բժշկական հաստատությունը հագեցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան գույքով և սարքավորումներով և արդեն շահագործվում է։ Ծրագրով նախատեսվում է մարզերում, այդ թվում՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում դատաբժշկական ծառայությունների արդիականացման գործընթացի իրականացում,

• Մեղրու բժշկական կենտրոնում դիալիզի ծառայության կազմակերպման նպատակով իրականացվում են մի շարք աշխատանքներ:

• Շիկահող բնակավայրի խմելու ջրամատակարարման հարցի լուծման նպատակով 2025 թվականին «Խորավանդ» աղբյուրից խմելու-կենցաղային ջրօգտագործման համար տրամադրվել է համապատասխան ջրօգտագործման թույլտվություն:

• Շիկահող, Ալվանք, Շվանիձոր, Խոզնավար և Խնածախ բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի բարելավման աշխատանքները ներառվել են միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվելիք ծրագրերում:

Վերը նշված բնակավայրերի բնակիչների կողմից բարձրացված մնացյալ հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հիմնարար իրավունքների ամբողջ ծավալով երաշխավորումն ու անխոչընդոտ իրացումն ապահովելը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է: