Ուկրաինան հայտնել է զոհերի մասին Օդեսայի մարզում՝ ռուսական հարվածների հետևանքով
Հուլիսի 18-ի ցերեկը ռուսները հրթիռային հարվածներ են հասցրել Օդեսայի մարզին։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, հաղորդել է УНИАН-ը։
Նրա խոսքով՝ հրթիռի հարվածի հետևանքով վնասվել է վեց մարդատար ավտոմեքենա։
«Նախնական տվյալներով, ցավոք, երկու մարդ զոհվել է, ևս չորսը տուժել է, այդ թվում՝ մեկ երեխա։ Փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։ Շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը»,– նշել է պաշտոնյան։