Ի՞նչ եմ ես հասկանում ֆուտբոլից․ Դոնալդ Թրամփը՝ Անգլիայի հավաքականի պարտության մասին
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփն անդրադարձել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի շրջանակում Անգլիայի հավաքականի՝ Արգենտինայից կրած պարտության հավանական պատճառներին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահն անկեղծացել է, որ ֆուտբոլից այնքան էլ չի հասկանում։
Թրամփը ենթադրել է, որ անգլիացիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չպետք է հարձակվող Հարի Քեյնին տեղափոխեր պաշտպանություն՝ Արգենտինայի դեմ հանդիպման ընթացքում։
«Կարծում եմ՝ նրանք հավանաբար սխալ թույլ տվեցին՝ նրան դարձնելով պաշտպանության խաղացող։ Բայց ի՞նչ եմ ես հասկանում ֆուտբոլից։ Ես սա չեմ մեկնաբանի»,- նշել է Թրամփը՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել է, որ ժամանակին գոլֆ է խաղացել Քեյնի հետ՝ նրան բնութագրելով որպես հիանալի ֆուտբոլիստի։
Հիշեցնենք, որ անգլիացիները մինչև հանդիպման 85-րդ րոպեն հաղթում էին 1-0 հաշվով, սակայն խաղավերջում երկու գնդակ ընդունեցին սեփական դարպասն ու զիջեցին Արգենտինային 1-2 հաշվով։
Աղբյուրը՝ Armsport.am: