Գիշերն ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Թալինի մի շարք բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, խափանվել է էլեկտրամատակարարումը
Կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի արդյունքում խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից հայտնում են, որ այս պահին ընկերության մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։