Արցախի թեմայի հետ առնչվող ցանկացած անձ հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան
Ռեժիմի մշտական թիրախներից է նաև Ավետիք Չալաբյանը, գրել է ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Առաջին անգամ նրան կալանավորեցին 2022 թվականին՝ դիմադրության շարժման օրերին։ Այժմ Ավետիքը կրկին անազատության մեջ է:
Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում:
Իսկ երբ այդ ամենին միանում են պայքարի պատրաստակամությունն ու կամքը, բանտային կյանքն արդեն պատրաստ է սպասելու նրան:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», - նշել է նա: