Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի եւ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքումԿարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքը
Մամուլ

Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը վերհանել է մի ուշագրավ օրինաչափություն, որը կասկածի տակ է դնում Հայաստանում բիզնեսի և քաղաքականության տարանջատման սկզբունքը։ Ուսումնասիրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի 2023-2026 թվականների նվիրատուների ցանկերը և դրանք համադրելով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցուցանիշների հետ, ակնհայտ է դառնում, որ իշխանական ընտանիքի հիմնադրամի ամենաառատաձեռն հովանավորները հենց երկրի խոշորագույն տնտեսվարողներն են, հատկապես՝ հանքարդյունաբերական հսկաները։

 

Հանքարդյունաբերողների խոշոր ներդրումները

Առաջին հերթին աչքի է զարնում հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների կենսական դերակատարումը հիմնադրամի բյուջեի համալրման գործում.

Հատկանշական է Հայաստանի երրորդ խոշոր հարկատուի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) դիրքավորումը, որը ՀՀ 3-րդ խոշոր հարկատուն է և միայն 2026 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել 15․48 միլիարդ դրամ հարկ։ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը 2023-2024 թվականներին ընդհանուր առմամբ 70 միլիոն դրամի դրամաշնորհ է տրամադրել հիմնադրամի «Quanta» ծրագրին, իսկ 2025 թվականին ևս 20 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին։

Մեկ այլ խոշոր հանքարդյունաբերող ընկերություն՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 6․10 միլիարդ դրամ վճարած հարկերով եզրափակում է Հայաստանի առաջատար հարկատուների տասնյակը, նույնպես պարբերաբար ֆինանսավորել է վարչապետի տիկնոջ նախաձեռնությունները։ Ընկերությունը 2023-2024 թվականներին հիմնադրամին նվիրաբերել է 5 միլիոն դրամ, իսկ արդեն 2026 թվականին այդ գումարը կրկնապատկել է՝ հասցնելով 10 միլիոն դրամի։

Հանքարդյունաբերական ոլորտի մյուս ակտիվ նվիրատուներից է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, որը թե՛ 2023-2024 թվականների ժամանակահատվածում և թե՛ 2025 թվականին հիմնադրամին է փոխանցել 10-ական միլիոն դրամ։ Այս շարքը համալրում են նաև «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն՝ փոխանցելով 10 միլիոն դրամ, և քարի արդյունահանմամբ ու վերամշակմամբ զբաղվող «ՋԻ ԹԻ Էս Սթոուն» ՍՊԸ-ն՝ 1 միլիոն դրամ նվիրատվությամբ։

Խոշոր հարկատուներն ու արտադրողները՝ նվիրատուների թվում

Պակաս ուշագրավ չէ նաև տնտեսության մյուս ոլորտների խոշորագույն ներկայացուցիչների մասնակցությունը, որոնց կատարած վճարումները ևս աչքի են ընկնում տպավորիչ թվերով։

Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որը 2026 թվականի առաջին եռամսյակում վճարել է աննախադեպ 21․37 միլիարդ դրամ հարկ՝ գլխավորելով հարկատուների ցուցակը, 2025 թվականին «Մոբայլ Սենթր» խանութների ցանցի միջոցով 10 միլիոն դրամ է նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին։

Ֆինանսաբանկային համակարգի առաջատարներից «Արդշինբանկ» ՓԲԸ-ն 2023-2024 թվականներին փոխանցել է 10 միլիոն դրամ, իսկ 2025 թվականին կրկնապատկել է իր նվիրատվությունը՝ հասցնելով 20 միլիոն դրամի։

Իշխանության հետ սերտ կապեր ունեցող գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սուքիասյան» հիմնադրամը 2025 թվականին փոխանցել է 10 միլիոն դրամ։

Խոշոր արտադրողներից «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն երկու տարբեր ժամանակահատվածներում՝ 2023-2024 թվականներին և 2025 թվականին, նվիրաբերել է 10-ական միլիոն դրամ։

Պարբերական աջակցությամբ աչքի է ընկել նաև «Պռոշյանի կոնյակի գործարանը»՝ ընդհանուր առմամբ փոխանցելով ավելի քան 6․3 միլիոն դրամ։

Ինչպես նաև «Սթիլ կոնցեռն» ՍՊԸ-ն, որը 2023-2024 թվականներին փոխանցել է 10 միլիոն դրամ, իսկ 2026 թվականին՝ ևս 20 միլիոն դրամ։

Միլիոնավոր դրամների հասնող «Անանուն» նվիրատվությունները

Այս ամբողջ ֆինանսական պատկերում առանձնակի հետաքրքրության տեղիք են տալիս հիմնադրամի հաշվետվություններում տեղ գտած տասնյակ միլիոնավոր դրամների հասնող «Անանուն» նվիրատվությունները, որոնք տարեցտարի բաշխվում են հետևյալ կերպ։ Միայն 2026 թվականին երկու անանուն փոխանցումներով հիմնադրամ է մուտքագրվել համապատասխանաբար 20 և 50 միլիոն դրամ։ 2025 թվականին անանուն նվիրատվությունների հանրագումարը կազմել է 140 միլիոն դրամ, իսկ 2023-2024 թվականների հաշվետվություններում անանուն աղբյուրներից հավաքագրվել է ավելի քան 175 միլիոն դրամ, ինչպես նաև ահռելի՝ 250,000 ԱՄՆ դոլար և 100 եվրո։

  • 2021-2022 թվականներին. Գրանցվել է 13 խոշոր միանվագ անանուն փոխանցում, որոնց թվում են՝ 47 միլիոն դրամ, 37 միլիոն դրամ, 25 միլիոն դրամ, 20 միլիոն դրամ, 8 միլիոն դրամ և 5 միլիոն դրամ չափերով գումարներ։ Կան նաև խոշոր դոլարային անանուն փոխանցումներ՝ 300,000 ԱՄՆ դոլար և 5,000 ԱՄՆ դոլար։
  • 2020 թվականին. Ստացվել է 10,311,000 դրամ և 1,019 դոլար։
  • 2019 թվականին. Փոխանցվել է 258,197,000 դրամ, 50,200 դոլար և 10 եվրո՝ դարձյալ անանուն։
  • 2018 թվականին. Հիմնադրամին անանուն փոխանցվել է 510,000 ԱՄՆ դոլար (որից 500,000 դոլարը եղել է մեկ միանվագ փոխանցում) և 77,503,000 դրամ։

 

Լենա Նազարյանի և Արայիկ Հարությունյանի մոռացված սկզբունքայնությունը

Ճակատագրի հեգնանքով, այսօրվա իշխանականների անցյալն ու ներկան բախվում են հենց իրենց իսկ հռչակած «ժողովրդավարության սկզբունքների» պատնեշին։ Ուղիղ ութ տարի առաջ՝ 2018 թվականի մարտի 16-ին, երբ նրանք դեռ ընդդիմադիր ամբիոններից էին խոսում, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ (այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար) Արայիկ Հարությունյանն ու ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, ով այսօր արդեն հանդիսանում է Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, դատական հայց էին ներկայացրել ընդդեմ «Երևան» հիմնադրամի և Պետեկամուտների կոմիտեի։

Այն ժամանակ նրանք դատարանով կատաղի պայքարում էին և պահանջում պարտադրել հրապարակել այն նվիրատուների ցանկը, որոնք 100 հազար դրամ և ավելի գումար էին անանուն փոխանցել Տարոն Մարգարյանի հովանավորած հիմնադրամին։ Նրանք միանշանակ պնդում էին՝ ցանկացած անանուն փոխանցում կոռուպցիոն ահռելի ռիսկեր է պարունակում։

Հեղափոխությունից հետո Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում հպարտորեն գրում էր․

«Երբ մինչև հեղափոխությունը ՊԵԿ-ին խնդրեցի տրամադրել «Երևան» հիմնադրամի նվիրատուների ցանկը, պարզվեց, որ հիմնադրամը չի կատարել ՊԵԿ նախագահի հրամանը և չի տրամադրել այդ տեղեկությունը: Այն ժամանակ ՊԵԿ-ը ոչ միայն վարչական վարույթ չհարուցեց այս խախտման կապակցությամբ, այլ նաև փոխեց ՊԵԿ-ի հրամանը, որպեսզի այդ տվյալները համարվեն անձնական գաղտնիք և փակ լինեն հանրության համար: Այսօր ստացա հետհեղափոխական ՊԵԿ-ի պատասխանը, որտեղ ասված է, որ տեղեկություններ չտրամադրելու կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ և նաև փոփոխություն է կատարվել ՊԵԿ նախագահի հրամանում` նախատեսելով հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություններում ֆինանսավորողների խմբի արտացոլման ձևաչափ»։

Բայց արի ու տես, որ իշխանական կաբինետներում տեղավորվելուց հետո սկզբունքներն ու ստանդարտները կտրուկ փոխվեցին։ Այսօր, երբ Լենա Նազարյանը հենց ինքն է հանդիսանում «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ստացվող անանուն միլիոնները նրան այլևս չեն անհանգստացնում, և նա այստեղ որևէ «կոռուպցիոն ռիսկ» չի տեսնում, ավելին այն ներկայացվում է որպես սովորական, անկեղծ «բարեգործություն» և «աջակցություն կրթական ու սոցիալական ծրագրերին»։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած պաշտոնական թվերը պարզապես աղաղակող են։ Աննա Հակոբյանի հիմնադրամում անանուն նվիրատվությունները ոչ թե 100 հազար դրամ են, այլ չափվում են աստղաբաշխական թվերով, որոնց իրական աղբյուրները հանրությունից թաքցված են, թեև Լենա Նազարյանը՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, ուղղակի պատասխանատվություն է կրում հիմնադրամի թափանցիկության համար։

Ստացվում է մի զավեշտալի իրավիճակ. տարիներ առաջ Լենա Նազարյանն ու Արայիկ Հարությունյանը կոռուպցիոն վտանգներ էին տեսնում ընդամենը 100 հազար դրամի մեջ և դատարաններով աղմուկ բարձրացնում, իսկ այսօր, երբ Լենա Նազարյանը նստած է հենց «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, նրա աչքի առաջ հիմնադրամ մուտքագրվող  օրինակ 300,000 դոլարի անանուն փոխանցումը նրա մոտ ոչ մի հարց, քննարկում կամ մտահոգություն չի առաջացնում։

Արդյո՞ք սա էր ձեր հռչակած սկզբունքայնությունն ու թափանցիկությունը, պարոնա՛յք և տիկնա՛յք նախկին «սկզբունքային» ընդդիմադիրներ։ Թե՞ կոռուպցիան կոռուպցիա է միայն այն ժամանակ, երբ դուք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ չեք։

Հավելենք, որ ներկա դրությամբ 2026 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների թիվը 8 է, իսկ ընդհանուր նվիրատվության գումարը՝ 115 մլն դրամ։

Ամփոփելով նշված տարիների ֆինանսական ողջ պատկերը՝ կարող ենք փաստել, որ 2023-2026 թվականների ընթացքում Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին տրամադրված նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 854 միլիոն ՀՀ դրամ, ավելի քան 404,000 ԱՄՆ դոլար և  շուրջ 26,000 եվրո։ Այս աստղաբաշխական միջոցների առյուծի բաժինը գոյացել է հենց պետական հատուկ կարգավորման և վերահսկողության տակ գտնվող հանքարդյունաբերական ընկերությունների ու Հայաստանի առաջատար հարկատուների միջոցներից, ինչն ուղղակիորեն հարցեր է առաջացնում առ այն, թե արդյոք սա զուտ անկողմնակալ բարեգործություն է, թե՞ քաղաքականապես ապահովագրված լինելու երաշխիք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: