Մոսկվայիում Wildberries-ի պահեստի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 24 մարդ վիրավորվել է
Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ»ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունԱրցախի նախագահի և ԱԺ նախագահի ընտրությունների վերաբերյալ քննարկումներ կլինեն. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի ձեռամբ էլի երկրի «հերն է անիծվում». «Փաստ»Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. թափառող շներին, բացի պատվաստումից և ստերջացումից, նաև պարտադիր է այլ հիվանդության հետազոտությունը. «Փաստ»Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. «Հրապարակ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ» Վերևից «վիզ են դրել» «կեղտ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ Միջնորդությունները մասնակի բավարարվել են. հայ գերիների գործով ավարտվել են կողմերի ելույթները Իրանը հարձակվել է Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Ռուսաստանը բողոք է ներկայացրել Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել Ուշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասին
Մամուլ

Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. թափառող շներին, բացի պատվաստումից և ստերջացումից, նաև պարտադիր է այլ հիվանդության հետազոտությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՍԱՏՄ նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանը պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը «Շների լեյշմանիոզի համաճարակաբանությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով։ «2015 թվականից ուսումնասիրում եմ շների լեյշմանիոզ հիվանդությունը, հիվանդության համաճարակաբանությունը Հայաստանի Հանրապետությունում, և վերջապես այս տարի պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս։ Բավականին ծավալուն աշխատանք է արված։ 13 հազարից ավելի շուն, 90 շնագայլ է հետազոտվել, և ունենք պատկեր տվյալ հիվանդության տարածվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդություն, որը բավականին ծանր հետևանքներ է ունենում մարդկանց վրա»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։ Ընդգծում է՝ վերջին յոթ տարվա կտրվածքով սա անասնաբուժություն գիտության ոլորտում առաջին պաշտպանությունն էր։

Հետաքրքրվում ենք, թե ինչո՞ւ է ուսումնասիրության առարկա դարձրել հենց այս թեման։ «2015 թվականին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմ ընկերներն ինձ, որպես անասնաբույժ, հրավիրեցին նմուշառում իրականացնել։ Հիվանդությունն ընդգրկվել էր մոռացված հիվանդությունների շարքում, բայց նոր դեպքեր էին ի հայտ եկել, և որևէ մեկը՝ ո՛չ անասնաբույժները, ո՛չ բժիշկները, չէին պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մասնագիտական քննարկումներից հետո որոշեց հետազոտություններ իրականացնել, եղել են նաև երեխաների մահվան դեպքեր։ Երբ նայում էի մարդկանց աչքերին, ովքեր կորցրել էին մինչև հինգ տարեկան երեխաներ հիվանդության պատճառով, որովհետև բժիշկները պարզապես չէին իմացել, թե ինչ բուժեն, քանի որ այդ հիվանդության կլինիկան շատ ցայտուն չէ, որոշեցի հետազոտություն սկսել։ Հետազոտությունը սկսելիս չէի մտածում ատենախոսություն պաշտպանելու մասին, բայց իմ շատ լավ ընկեր, երջանկահիշատակ գիտնական Վլադիմիր Դավիդյանցը ինձ համոզեց, և իմ առաջին ղեկավարը նա դարձավ։ Ցավոք, նա քովիդից մահացավ, ղեկավարս փոխվեց։ Որոշեցի պաշտպանել թեկնածուական ատենախոսությունս և ամեն ինչ անել, որ պատկան մարմիններն իմանան այդ հիվանդության մասին։ Ատենախոսության մեջ առաջարկվեցին նաև պայքարի միջոցներ։ Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում չէի ուզում պաշտպանել թեկնածուականս, որ հանկարծ ավելորդ խոսակցություններ չլինեին, թե դարձավ բարձրաստիճան պաշտոնյա, որոշեց գիտությունների թեկնածու դառնալ»,հավելում է նա։

Ավելի հաճախ գիտական աշխատանքները մնում են դարակներում և իրենց կիրառությունը չեն գտնում առօրյա կյանքում։ «Իմ հետազոտության պարագայում ոչ միայն լուծումներ են առաջարկվել, այլ դրանք գործածության մեջ են դրվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում։ Կարևորել եմ մեկ՝ առողջության գաղափարը։ Այս աշխատանքը հողի վրա այդ գաղափարի իրականացումն է։ Իմ առաջարկությունների շնորհիվ Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը պարտադիր հետազոտվող հիվանդությունների ցանկում ներառեց նաև լեյշմանիոզը։ Այսինքն՝ թափառող շներին հավաքելու ժամանակ, բացի պատվաստումից և ստերջացումից, նաև պարտադիր է տվյալ հիվանդության հետազոտությունը։ Իմ հետազոտության գործնական, կիրառական նշանակությունն արդեն երևում էր, մնում էր՝ ամրագրեի, որ ես անասնաբուժական գիտությունների թեկնածու եմ, և դա իմ աշխատանքն է»,-եզրափակում է Գեորգի Ավետիսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում