Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Արխիվ

ՊՆ-ի ձեռքում նոր փաստաթղթեր են հայտնվել

Ադրբեջանական խփված ուղղաթիռի օդաչուն թռիչք է իրականացրել 54 նշանակետի ուղղությամբ։1

68.am-ի փոխանցմամբ, այդ մասին ասել էՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը՝ ներկայացնելով հայկական կողմի կողմից խոցված ադրբեջանական ՄԻ-24G ուղաթիռից վերցված փաստաթղթերը:

Նրա խոսքով, օդաչուներից մեկի մոտից վերցված գրքույկում արված են գրառումներ, որը արվել է մարտի 31-ին. «Սեւ արկղը դեղին գույնի է: Գրված է՝ օդաչուն պետք է իրականացնի Թռիչք Բաքվի տարածքում գտնվող Կալա օդանավակայանից վերաթռիչք դեպի Քյուրդանի ռազմական օդանավակայան: Գրված է, որ ինքn իրականացրել է շարժիչների երկու թողարկում՝ մեկը 6 րոպե, մյուսը՝ 11 րոպեի ընթացքով, ընդհանուր ծախսել է 148 լիտր ավիոկերասին:

Հետագայում իրականացրել է վերաթռիչք դեպի Քյուրդամիր օդանավակայան՝ ընդհանուր 60 րոպե ժամանակահատվածով: Ավիոկերսինի ընդհանուր ծախսը կազմել է 798 լիտր ու սկսել են պատրաստվել հաջորդ օրվա թռիչքին: Հաջորդ օրվա թռիչքը նախատեսված է եղել ռազմական օդանավակայանից իրականացնել վերաթռիչք Ժդանովսկ քաղաքի մոտ, որը, ըստ օդաչուական կանչի, կոչվել է Բեյլադան»,- ասել է Մուրադյանը՝ նկատելով, թե տվյալ թռիչքի ընդհանուր ժամանակահատվածը կազմել է 35 րոպե:

Ներկայացնելով հակառակորդի կողմից կիրառված քարտեզը՝ Ավետիք Մուրադյանն ասաց, որ օդաչուն նախօրոք՝ թռիչքից առնվազն 1-2 օր առաջ, ստացել է խնդիրներ՝ մարտական թռիչք իրականացնելու համար: Մարտական քարտեզի վրա ցույց են տրվել հավանական հակառակորդի առաջնագիծը, ցույց են տրված ԼՂՀ տարածքում 9 նշանակետեր, ամենահեռահար նշանակետը՝ Ֆիզուլի քաղաքի հարավ-արեւելյան մասում. «Ես՝ որպես օդաչու, ձեզ կարող եմ զեկուցել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր ըստ հերթականության՝ ելնելով օրվա խնդրի կատարումից: Որպես առաջին խնդիր տրված է եղել առաջնագծից մինչեւ 3 կմ խորությամբ, հետագա խնդիրների կատարման նպատակով՝ ցամաքային զորքերի համար օրվա խնդիր՝ մինչեւ 10 կմ խորութամբ»:

Քարտեզը, ըստ նրա, պատրաստված է նախօրեին՝ կամ մարտի 31-ին, կամ ապրիլի 1-ին. «Հակառակորդը՝ թշնամին, բանակային ավիացիայի օդաչուներին խնդրավորել է պատրաստվել եւ պատրաստ լինել ապրիլի 1-ից 2-ի գիշերը լույս առավոտ բանակային ավիացիայի կիրառմամբ իրականացնել հարձակողական գործողություններ՝ Լեռնային Ղարաբաղի՝ տվյալ պարագայում հարավ-արեւելյան մասով: Ապացույց, որը, իմ կարծիքով, ցանկացած ռազմական մասնագետը կընդունի որպես իրողություն ու կհասկանա, որ տվյալ կողմն իրականացրել է մարտական գործողությունների մշակում, իրականացրել է օդաչուական անձնակազմի մարտական խնդիրների տեսակետից նախորոշում եւ նշանակետերի կոնկրետ ցուցում»:

Նրա խոսքով՝ թշնամի օդաչուն թռիչք է իրականացրել 54 նշանակետի ուղղությամբ:

odachu

Կարելի է վստահաբար ասել, որ օդաչուն թռիչքը շատ լարված վիճակում է իրականացրել, որի արդյունքում ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, ցամաքային զորքերի դեմ կիրառվող միջոցներ, չի կիրառել, կիրառել է միայն թնդանոթը:

«Կիրառելով թնդանոթը՝ ձգանը սեղմած պահել է մոտավորապես երկու րոպե ժամանակահատվածով: Ու այդպես սեղմած վիճակով ուղղաթիռը խոցվել է մեր տղաների կողմից»,- ասաց Ավետիք Մուրադյանը:

Ավետիք Մուրադյանի խոսքով՝ խոցված ուղղաթիռը ՌԴ ՄԻ-24 տիպի ուղղաթիռի մոդեռնիզացված տարբերակն է, մոդեռնիզացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որոշակի մասերով մոդեռնիզացված է Ուկրաինայի Հանրապետության կողմից: Այն հնարավորություն ունի կիրառել հակատանկային միջոցներ, կիրառել ոչ կառավարվող ավիացիոն հրթիռներ:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: