Հռոմի պապը Լեսբոսից 12 սիրիացի փախստականի իր հետ է տարել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունական Լեսբոս կղզուց 12 սիրիացի փախստականների է տարել։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ ականատեսի խոսքով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոգևորականը մտադիր է իր հետ 10 փախստականների տանել։
Նշվում էր, որ նա փախստականներին կընտրի ամենախոցելի խմբերից։ Հույն պաշտոնյաների խոսքով՝ դա խորհրդանշական քայլ է։
Կաթոլիկ առաջնորդը Լեսբոս կղզի էր մեկնել փախստականների ճամբարներում նրանց հանդիպելու համար, քանի որ ԵՄ-ն ու Թուրքիան պայմանավորվել են փախստականների ընդունման կարգի վերաբերյալ։