Բայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների միտումը դրական է բնութագրել՝ չնայած համաշխարհային տնտեսության մեջ առկա մարտահրավերներին։
«Մենք կարծում ենք, որ համաշխարհային տնտեսության մեջ առկա բոլոր դժվարություններին չնայած՝ մեր երկրների միջև ընդհանուր միտումը դրական է, և այսօր մենք ավելի մանրամասն կքննարկենք 2025 թվականի թվերն ու ցուցանիշները, ինչպես նաև մոտ ապագայում նախատեսված ոլորտները», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Բայրամովը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։