Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ը՝ գիշերը և կեսօրից հետո, 20-22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 17-22-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
![]()
Երևան քաղաքում`
Հուլիսի 17-18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 17-21-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16 մ/վ։
![]()