Հյուսիսային Իրաքում պայթյուններ է որոտացել
Իրաքի Rudaw հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիե քաղաքում լսվել է չորս պայթյուն։
«Սուլեյմանիե քաղաքում լսվել է չորս ուժեղ պայթյուն», - հայտնել է հեռուստաալիքը սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։
Պայթյունի հետևանքների, զոհերի և վիրավորների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան: Վերջին օրերին ԱՄՆ-Իրան ռազմական բախումների ֆոնին պայթյուններ են լինում նաև Իրաքում:
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ պայթյունների հետ մեկտեղ երկրում կայունությունը դեռ շարունակում է պահպանվել: