Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Դուբայ էմիրության իշխանությունները հերքել են Reuters գործակալության տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր Դաունթաուն շրջանում պայթյուններ են լսվել: Այս մասին հայտնել են էմիրության կառավարության մամուլի ծառայությունից:
«Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը հաստատում է, որ Reuters-ի հաղորդումը Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Իշխանությունները միաժամանակ հանրությանը և լրատվամիջոցներինկոչ են արել՝ «ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար հիմնվել միայն պաշտոնական աղբյուրների վրա և խուսափել բամբասանքների տարածումից»: Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով ականատեսներին, հայտնել էր, որ Դուբայի Դաունթաուն շրջանում պայթյունների ձայներ են լսվել։