Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը (լուսանկարներ)
Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ Աննա Պետրոսյանի «Աճյունասափորը» պիեսի հիման վրա բեմադրված «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը։
Հայաստանից Ամերիկա մեկնած մարդը մահանում է։ Նրա վերջին ցանկությունն է հայրենի հողում հանգչելը։ Այդ վերջին կամքը մոր և որդու միջև ստեղծում է խոր հակասություն՝ վեր հանելով հայությանն ուղեկցող և մինչ օրս արդիական ու ցավոտ հարցեր։ «Վերջին հանգրվանը» հանդիսատեսին հրավիրում է մտորելու հայրենիքի, հիշողության, արմատների և մարդկային ընտրությունների մասին։
Դիտումից հետո կայացավ բովանդակալից և անկեղծ քննարկում, որին ներկա էին Վանաձորի Կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը, թատրոնի գործընկերները, թանգարանների աշխատակիցները, մտավորականներն ու տարբեր բնագավառների հյուրեր։
Ներկաներն իրենց կարծիքներն արտահայտեցին բեմադրության վերաբերյալ, որոնք բազմաբովանդակ, հետաքրքիր ու արժեքավոր էին։
Բեմադրությունը՝ Սերգեյ Եղիկյանի է։
Դերերում՝
Մայր — Մարինե Պետրոսյան
Որդի — Հովհաննես Հարությունյան
Կանայք — Սոֆա Մուրադյան, Երանուհի Առաքելյան
Տղամարդիկ — Վահե Եղշատյան, Գրիշա Հարությունյան, Սարգիս Ավետիսյան
Բարմեն- Արգիշտի Մարտիրոսյան
Մանչուկ — Դավիթ Գալստյան
Առաջնախաղը՝ սեպտեմբեր ամսին