Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պայմանավորվածությունը
Ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը շարունակել է տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպինռնականատերից խախտել կրակի դադարեցման մասինկողմերի միջև ձեռքբերված բանավորպայմանավորվածությունը: Հատկապես ինտենսիվխախտումներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, որոնք աստիճանաբար վեր են ածվել միջադեպերի, ինչի արդյունքում եղել են նաև կորուստներ:
ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետականսահմանը և ձեռնարկում իրադրությանը համահունչ գործողություններ: