Կանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ)
Եվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է։ Կանխատեսումների համաձայն՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազաիզյանը հայտնում է, որ հուլիսի 17-ից սկսած կանխատեսվում է օդային զանգվածների ուղղության փոփոխություն հյուսիս-արևմտյանի, ինչը շրջանների մեծ մասում կբերի ավելի զով օդ։