Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 5000-ին
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի։
Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում։
Կառավարության ամենօրյա հաղորդագրության համաձայն՝ 16740 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ, իսկ ևս 17907-ը մնացել է անօթևան։ 190 կառույց ամբողջությամբ ավերվել է, իսկ 856-ը՝ զգալիորեն վնասվել։
Որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում փրկվել է 6462 մարդ, իսկ 34872 մարդ բժշկական օգնություն է ստացել հիվանդանոցներում։ Աջակցություն է ցուցաբերվել 128324 ընտանիքի, 20857 մարդ տեղավորվել է 106 ժամանակավոր կացարաններում, իսկ տուժած բնակչությանը հասցվել է 10063 տոննա սնունդ։