Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերը
Հասարակություն

«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

Երևանի պետական հումանիտար քոլեջում այս ուսումնական տարվանից փորձարարական կարգով ներդրվում է «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն» մասնագիտությունը՝ «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչ» որակավորմամբ։

Միջին մասնագիտական կրթական ծրագրի տևողությունը՝ միջնակարգ կրթության հիմքով, 2 տարի է։ Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հումանիտար քոլեջը նշված մասնագիտությամբ կիրականացնի ընդունելություն․ հատկացվել է 25 տեղ՝ 13 անվճար, 12 վճարովի։«Չլսող մարդկանց սոցիալական հնարավորությունների ընդլայնման նպատակով շատ կարևոր է նրանց համար ժեստերի լեզվի թարգմանչի առկայությունը: Նրանք էական դերակատարում ունեն տարբեր իրավիճակներում աջակցելու տեսանկյունից՝ սկսած ամենապարզ կենցաղային իրավիճակներից»,- նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ներկայացնելով նոր մասնագիտությունը։

Նրա տեղեկացմամբ՝ մասնագիտական տարբեր կառույցների ներկայացուցիչներից ձևավորվել էր աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է միջազգային փորձը և շուրջ մեկ տարի աշխատել կրթական ծրագրի բովանդակության, չափորոշչի մշակման շուրջ:Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ Հայաստանում բավականին մեծ է սուրդոթարգմանիչների պահանջարկը․հեռուստատեսության ոլորտում, մասնագիտացված  որոշ կառույցներում սուրդոթարգմանություն ապահովելու օրենսդրական պարտադիր պահանջ կա։ Բացի դրանից` համընդհանուր ներառականության շրջանակում կա հեռահար նպատակ. ԿԱՊԿ ունեցող երեխաները պետք է հաճախեն ոչ թե հատուկ դպրոցներ, այլ սովորեն իրենց համայնքի դպրոցում: Այսինքն՝ դպրոցում, ըստ անհրաժեշտության, պետք է համապատասխան մասնագետ լինի։

Դասավանդողների մասին խոսելիս նախարարի տեղակալը նշում է՝ ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել բոլոր անհրաժեշտ կարողությունները, որոնք պետք է ունենա տվյալ մասնագետը: Քանի որ Հայաստանում երբևէ այսպիսի մասնագետների պատրաստման ուսումնական գործընթաց չի իրականացվել, դիպլոմավորված մասնագետների ձևավորված բազա առայժմ չկա։ Դասավանդումը կիրականացնեն ոլորտում երկարամյա փորձ ունեցող մասնագետները:Այս մասնագիտության ընդունելության համար մրցութային են համարվում «Հասարակագիտություն», «Կենսաբանություն» և «Հայոց լեզու» առարկաների ավարտական վկայականի միավորները: