«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցում
Միջազգային

ՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները

Մոսկվայում անցկացվել է «Կենտրոնական Ասիայում ահաբեկիչներին զենքի մատակարարումների կանխարգելման կարողությունների ամրապնդում» թեմայով բարձր մակարդակի տարածաշրջանային հանդիպում, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության կողմից՝ ռուսական կողմի մասնակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևը, ՇՀԿ Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեի տնօրենի տեղակալ Արթուր Գոլովանովը, ինչպես նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հակաահաբեկչական կառույցների ղեկավարները։
Իր ելույթում Վալերի Սեմերիկովը ներկայացրել է ՀԱՊԿ-ի ամենամյա «Վարձկան», «Ալիք», «Անօրինական» և «Պրոքսի» օպերատիվ-կանխարգելիչ գործողությունների արդյունքները։ Նրա խոսքով՝ այդ գործողությունների շրջանակում, բացի հիմնական խնդիրներից, իրականացվում է նաև զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեմ համակարգված պայքար։

Վերջին հինգ տարիների ընթացքում այդ գործողությունների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 8374 միավոր հրազեն, ավելի քան 59 հազար զինամթերք և շուրջ 2 տոննա պայթուցիկ նյութ։ Հարուցվել է 296 քրեական գործ, կանխվել է 46 ահաբեկչական հարձակում, կասեցվել է 307 ահաբեկչական խմբավորման գործունեություն, իսկ առգրավված թմրամիջոցների ընդհանուր ծավալը գերազանցել է 437 տոննան։

Սեմերիկովը նշել է, որ հատուկ գործողությունների արդյունավետությունը բարձրացել է կազմակերպության ներքին բարեփոխումների և ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի ու ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ ավելի սերտ համագործակցության շնորհիվ։

Խոսելով հետագա քայլերի մասին՝ նա հայտնել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հաստատել է 2026–2030 թվականների հակաահաբեկչական և հակաթմրամիջոցային ռազմավարությունները, ինչպես նաև կազմակերպության հավաքական ուժերի կատարելագործման ծրագիրը։

Նրա խոսքով՝ շարունակվում է նաև Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի ամրապնդման միջպետական նպատակային ծրագիրը, որը պետք է նպաստի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը։

«Միջազգային ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում գործողությունների համակարգումն ուժեղացնելու նպատակով մենք մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցել ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ՝ գործող պայմանավորվածությունների շրջանակում։ Այդ համատեքստում հունիսի 28-ին Մոսկվայում անցկացված Անվտանգության միջազգային ֆորումի ընթացքում ստորագրել ենք համագործակցության շրջանակային փաստաթուղթ Աֆրիկյան միության Հակաահաբեկչական կենտրոնի հետ»,– նշել է Սեմերիկովը։

Հանդիպման մասնակիցները նաև քննարկել են ահաբեկչական նպատակներով հրաձգային զենքի, ինքնաշեն պայթուցիկ սարքերի և անօդաչու թռչող սարքերի կիրառման դեմ պայքարի լավագույն փորձը։