ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգը
Հասարակություն

«Նուբարաշենում» դատապարտյալն ինքնավնասումներ է արել. փաստաբանն ահազանգում է

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Սարգիս Ֆարմանյանը, ով անազատության մեջ է 2019 թվականից, վարքային լուրջ խանգարումներ է ձեռք բերել և պարբերաբար ինքնավնասման փորձեր է կատարում: Այս մասին NEWS.am-ին ահազանգել է Ֆարմանյանի պաշտպան Սամվել Պետրոսյանը: Վերջինիս խոսքով՝ թեև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման հոգեբուժական բաժանմունքի ղեկավարը Սարգիս Ֆարմանյանի մոտ ախտորոշել է «անձի և վարքի խանգարումներ», դատապարտյալի նկատմամբ մինչ օրս համապատասխան դատահոգեբուժական և դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննություն չի նշանակվել:

Նշենք, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հունվարի 18-ի դատավճռով Սարգիս Ֆարմանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (շահադիտական դրդումներով սպանությանը դրդելը) և 38-266-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցներ իրացնելուն դրդելը) և դատապարտվել ազատազրկման՝ 16 տարի ժամկետով:

Փաստաբանի խոսքով՝ Սարգիս Ֆարմանյանը, դեռևս 2019 թվականի մարտի 2-ից գտնվելով քրեակատարողական հիմնարկում` խափանման միջոց կալանքի և հետո արդեն ազատազրկման ձևով պատիժը կրելու պայմաններում, ձեռք է բերել մի շարք հիվանդություններ և կախվածություններ, որոնք ժամանակի ընթացքում սրվել են:

Մասնավորապես. ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Նուբարաշեն» ստորաբաժանման կողմից դեռևս 2024 թվականի սեպտեմբերին տրամադրված գրության համաձայն՝ դատապարտյալ Սարգիս Ֆարմանյանի մոտ առկա է «պարբերական հիվանդություն, խառը ձև, հաճախակի նոպաներով, հոգեկան և վարքային խանգարումներ՝ թմրամիջոցների օգտագործման հետևանքով, կախվածության համախտանիշ՝ փսիխոտիկ ներառումներով, գլխուղեղի եզակի գլիոզ օջախներ»:

Բացի այդ, Սարգիս Ֆարմանյանը կալանավայրում բազմիցս կատարել է ինքնավնասումներ, որոնք, ըստ իր հայտարարության, կատարվել են գիտակցությունը մթագնելու (հաճախ է մահացած մարդկանց մասին տեսիլքներ տեսնում) և ինքնատիրապետումը կորցնելու հետևանքով:

Ըստ փաստաբանի՝ իր վստահորդը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում մի քանի անգամ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» և ՀՀ ԱՆ ՀԱՊԱԿ ՓԲԸ (Նուբարաշեն հոգեբուժարան), որտեղ ստացել է հոգեմետ դեղամիջոցներ։

Սամվել Պետրոսյանը նաև նշեց, որ դեռևս մեկ ամիս առաջ Սարգիս Ֆարմանյանի վերաբերյալ համապատասխան դատահոգեբուժական և դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննություն իրականացնելու նպատակով գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, ինչպես նաև Սարգիս Ֆարմանյանի և համապատասխան իրավասու աշխատակիցների կողմից կողմից ներկայացվել են հավաստիացումներ՝ դատապարտյալի՝ բժշկական պատշաճ ստուգումներ անցնելու անհրաժեշտության վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ դրական պատասխան չի ստացվել:

Խնդրի առնչությամբ NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱՆ քրեակատարողական ծառայությանը, որտեղից հայտնել են, որ դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը համարվում է անձնական տվյալ, որը ենթակա է պաշտպանության:

Միևնույն ժամանակ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը, հղում կատարելով ՀՀ արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի զննության և գնահատման» N 631-Լ հրամանով հաստատված կարգին, հայտնել է, որ ազատությունից զրկված անձանց հետ իրականացվում են ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի զննություն և գնահատում, որի արդյունքներից ելնելով՝ անհրաժեշտության դեպքում բացվում է ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի կառավարման պլան, ձևավորվում բազմամասնագիտական խումբ:

«Բազմամասնագիտական խմբի կողմից ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի կառավարման պլան ունեցող, ազատությունից զրկված անձանց հետ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, այդ թվում նաև՝ հոգեբանական աջակցության և, անհրաժեշտության դեպքում, նաև հոգեբուժական միջամտության: Ազատությունից զրկված անձանց կողմից յուրաքանչյուր ինքնավնասման դեպքով կազմված փաստաթղթերն ուղարկվում են համապատասխան նախաքննական մարմին»,- ասված է կայքին ուղարկված պատասխանում: