Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարին
Հուլիսի 12-23-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվում է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարը։
Մրցաշարի «Masters» խմբում մասնակցում են 6 գրոսմայստերներ, որոնց թվում է նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Մրցաշարի մասնակիցներն են՝
Լևոն Արոնյան
Լե Քուանգ Լիեմ
Այդին Սուլեյմանլի
Մաթիաս Բլյուբաում
Յաղըզ Քաան Էրդողմուշ
Խոսե Էդուարդո Մարտինես Ալկանտարա
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մասնակիցները կմրցեն դասական, արագ և կայծակնային շախմատի ձևաչափերով, և հաղթողը կորոշվի երեք մրցաշարերի արդյունքների հանրագումարով: