Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերը
Հասարակություն

Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը

Հուլիսի 13-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմերի ներկայացուցիչներ։

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով մարզում արձանագրված հանցավորության հիմնական միտումներին, առանձին հանցատեսակների աճին ու նվազմանը։ 2026 թվականի առաջին կիսամյակում Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից գրանցվել է 130 հանցագործության դեպք։ Աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ մարդու դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունները։ Սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բացահայտման արդյունավետությունը կազմել է 100 տոկոս։ Մեղադրյալ ներգրավված լինելու հիմքով բացահայտման ցուցանիշն աճել է։

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Գեղարքունիքի մարզի բաժինների ղեկավարները։

Համայնքային ոստիկանության Գավառի բաժնում գրանցվել է 169 հանցագործության դեպք` նախորդ տարվա համեմատ 70-ով ավելի։ 169 հանցանքից բացահայտվել՝ 150-ը։ Բաժնի բացահայտման արդյունավետությունը կազմել է 88,8 տոկոս։ Մասնավորապես ավելացել են լատենտային հանցատեսակների հայտնաբերման դեպքերը։

Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնում արձանագրվել է 108 հանցագործության դեպք։ Մասնավորապես աճել են մարդու դեմ ուղղված և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 73,1 տոկոս՝ բացահայտվել է 79 դեպք։

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում հանցագործության դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 46,5 տոկոսով։ Արձանագրվել է 227 հանցագործության դեպք, բացահայտվել՝ 209։ Աճ է արձանագրվել հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների մասով։

Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,3 տոկոսով։ Բաժնի բացահայտման արդյունավետությունը կազմել է 90 տոկոս․ գրանցված 270 դեպքից բացահայտվել է 243-ը։

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազում է արձանագրվել Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում։ Գրանցված 126 հանցագործության դեպքից բացահայտվել է 111-ը։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 88,1 տոկոս։ Ընդհանուր պատկերում նվազել են սեփականության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։

Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 126 հանցագործության դեպք, տարբեր վարչական իրավախախտումներով կազմել՝ 41945 արձանագրություն՝ նախորդ տարվա 37807-ի համեմատ։ Նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց հետևանքով զոհերը, ավելացել է մարմնական վնասվածք ստացածների թիվը։ Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման էական աճ, մասնավորապես՝ վարելու ընթացքում բջջային հեռախոսից օգտվելու, ծխելու, չամրակապված վարելու, սահմանված արագությունը գերազանցելու, ինչպես նաև երեխաներին առանց մանկական նստատեղերի՝ քարսիթերով տեղափոխելու դեպքերով։

Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժնի պետը ներկայացրել է մարզի գործունեության հիմնական արդյունքները՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում շեշտակի աճ է արձանագրվել հանցագործությունների բացահայտման ցուցանիշում։ Նրա խոսքով՝ դրան նպաստել են ծառայության կազմակերպման արդյունավետ մեխանիզմները, արագ արձագանքման կարողությունների զարգացումն ու կանխարգելիչ աշխատանքի ակտիվացումը։

Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով կատարված աշխատանքը՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության ծառայողներին՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում թե՛ Քրեական, թե՛ Համայնքային ոստիկանության գործունեության մի շարք ուղղություններով արձանագրվել են դրական ցուցանիշներ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ոստիկաններին՝ Վարդավառի տոնակատարությունների ընթացքում փրկարարների հետ միասին իրականացրած ուժեղացված ծառայության համար, ինչի շնորհիվ ծանր հետևանքներով որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել։

Խոսելով հանրային անվտանգության ապահովման առաջնահերթություններից՝ նախարար Սարգսյանը նշել է, որ նախարարության օրակարգում շարունակում են առանցքային տեղ զբաղեցնել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ իրականացվող միջոցառումները՝ ընդգծելով, որ այդ հարցում ոստիկանությունը պետք է առավել հետևողական գործի։

ՆԳ նախարարը հատուկ ընդգծել է, որ անչափահասների նկատմամբ կամ նրանց կողմից կատարված հանցագործությունները պետք է առաջնահերթություն դիտարկվեն տարածքային բոլոր ստորաբաժանումներում՝ ապահովելով դրանց արդյունավետ և գործընկեր կառույցների հետ համագործակցված ընթացքը։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է անչափահասների հետ տարվող աշխատանքը կազմակերպել համակարգված՝ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ, ակտիվացնել նրանց հետ տարվող կանխարգելիչ աշխատանքները կրթական հաստատություններում՝ ամրապնդելով դպրոցների հետ համագործակցությունը։

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով տարածքային ստորաբաժանումներում ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները՝ ապահովելով յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ պատշաճ արձագանք։

Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործություններին՝ նախարարը նշել է, որ պետք է առավել արդյունավետ պայքար ծավալել համակարգչային հափշտակությունների, կիբեռհանցագործությունների և առցանց խարդախությունների դեմ՝ կիրառելով ժամանակակից գործիքակազմ։

Նախարարն ընդգծել է, որ Գեղարքունիքը զբոսաշրջային մարզ է, ուստի առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, իրավախախտումներին արձագանքել արագ, իսկ իրավախախտների նկատմամբ կիրառել օրենսդրությամբ նախատեսված ներգործության խիստ միջոցներ։

Արփինե Սարգսյանը դրական է գնահատել պարեկային ծառայության աշխատանքն, ինչի արդյունքում մարզում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները և դրանց հետևանքով զոհերը։ Դրական է գնահատվել նաև ջրային պարեկների կողմից ձկնագողության դեպքերի բացահայտման արդյունավետությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել կանխարգելիչ միջոցառումներին։ Արփինե Սարգսյանի խոսքով՝ ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ միայն ապօրինի որսած ձկան հայտնաբերմանը, այլև այնպիսի արդյունավետ վերահսկողության ապահովմանը, որը կբացառի ձկան լճից դուրսբերման հնարավորությունը։

ՆԳ նախարարը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաև ակտիվացնել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հանքարդյունաբերության դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումները։

Ամփոփելով՝ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ արձանագրված դրական ցուցանիշները պետք է հիմք դառնան աշխատանքի առավել արդյունավետ իրականացման համար։ Նա պահանջել է յուրաքանչյուր ուղղությամբ ապահովել համակարգված, նախաձեռնողական և արդյունքահեն աշխատանք՝ կանխարգելումը, օպերատիվ արդյունավետությունն ու քաղաքացիների անվտանգությունը դիտարկելով առաջնահերթություն։