Տեղի կունենա «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» առաջին մրցանակի հանձնման արարողությունը
Մայիսի 26-ին՝ երջանկահիշատակ լրագրող-հրապարակախոս Արմեն Դուլյանի ծննդյան օրը, ճանաչված լրագրող, հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին շնորհվեց «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը՝ իր երկարամյա ստեղծագործական սկզբունքային գործունեության, ազնիվ ու անկողմնակալ լրագրությանը դավանելու, մարդկային որակների, գործընկերներին ու լրագրողների երիտասարդ սերնդին արժեհամակարգ փոխանցելու, հրապարակախոսական ուրույն ձեռագիր ունենալու գնահատելի որակների համար:
Մրցանակը շնորհվել է Հայաստանի ժուռնալիստների միության և մրցութային հանձնաժողովի կողմից՝ «Արմեն Դուլյան» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում:
«Արմեն Դուլյան» մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի «IBIS» հյուրանոցում։