ՀՀ ՊՆ-ից հորդորում են չշահարկել 80-ականների զենքի հարցը
Պետք չէ շահարկել զենքի հարցը: Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա վստաեցնում է, որ 80-ականների զենքերի կողքին մենք ունենք այնպիսի գերժամանակակից զինատեսակներ, որոնց մասին շատերը կերազեին:
«Աշխարհի առաջատար բանակների, հատկապես ցամաքային զինատեսակների 90 տոկոսը 80-ականների են: Ի վերջո, հակառակորդի կողմից գովազդվող նորագույն զենքերը, որոնցով փորձում էին ահ ու սարսափ առաջացնել, գործնականում միշտ չէ, որ արդյունավետ են: Մեր 80-ականների, միգուցե, որոշ տեղերում, նաև 70-ականների զինատեսակների կողքին կան այնպիսի գերժամանակակից զենքեր, որոնց մասին շատերը կերազեին: Դրանից բացի, չափոփոշիչ չէ, թե որ թվականի արտադրության զինատեսակ է կիրառվել: Խնդիրը այդ զինատեսակների արդյունավետ կիրառման մեջ է», ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հորդորելով փաստարկված քննադատություններ անել: