Կրակոցներ Պրահայում. կա զոհ և վիրավոր
Չեխիայի Պրահա քաղաքում կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել են չեխական լրատվամիջոցները՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը։
«Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանությունը փողոցում հայտնաբերել է մեկ մարդու դի՝ հրազենային վերքով, իսկ մեկ ուրիշին՝ վիրավոր։ Ներկայումս հանցագործի որոնումները շարունակվում են», - ասվում է հայտարարության մեջ։
Դեպքը տեղի է ունեցել Հոստիվար շրջանում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։