ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանում զոհեր և վիրավորներ կան
Իրանի հարավ-արևելքում գտնվող Բամպուր շրջանում գտնվող ռազմաբազայի վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածի ժամանակ, չորեքշաբթի՝ հուլիսի 15-ի գիշերը, զոհվել են յոթ իրանցի զինծառայողներ:
Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ Վաշինգտոնը հարվածել է իրանական ցամաքային ուժերի բազային՝ արձակելով 13 հրթիռ։ Մի քանի այլ զինծառայողներ վիրավորվել են և բժշկական օգնություն են ստանում։
Իրանական զինվորականները հայտարարել են, որ Իրանը վճռական պատասխան կտա ամերիկացի թշնամու ագրեսիվ գործողություններին: