Ռուսաստանը գիշերը կորցրել է 17 տանկեր և երկու գազատար նավ
Ազովի ծովում մի շարք հարվածներից հետո Ուկրաինան լայնածավալ արշավ է սկսել Սև ծովում ռուսական տրանսպորտային նավերի դեմ։
Ըստ Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդիի՝ միայն հուլիսի 15-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են 20 ռուսական նավերի վրա։
Ըստ նրա՝ հարված է հասցվել 17 նավթատարի, երկու գազատարի և մեկ քարշակի։ Բրովդին պնդում է, որ հարվածները հաստատող տեսանյութերը կհրապարակվեն ավելի ուշ։
Հարձակումների նոր շարքը ուկրաինական «ՄոլոչԿա» հատուկ գործողության շարունակությունն է։ Բրովդին հայտարարել է, որ վերջին ինը օրերի ընթացքում Ազովի ծովում հարված է հասցվել 116 տանկերի և այլ նավերի: