ՌԴ ԶՈւ-ն Օդեսայում և Չեռնոմորսկում խոցել է նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները. ՊՆ
Ռուսաստանի զինված ուժերը գիշերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Օդեսայի մարզի «Օդեսա» և «Չեռնոմորսկ» նավահանգիստներում օդային բազավորման բարձր ճշգրտության զենքերով և հարվածային անօդաչու թռչող սարքերով խմբակային հարվածների հետևանքով խոցվել են.
Բացի այդ, «Չեռնոմորսկ» և «Դնեպրո-Բուգսկի» նավահանգիստներում խոցվել են 4 նավեր, որոնք բեռներ էին առաքում Ուկրաինայի զինված ուժերի համար: