Մանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետԵվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում չի շարունակի պայքարը վնասվածքի պատճառով. Ծանրամարտի ֆեդերացիաՕդի ջերմաստիճանը կբարձրանաԼեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության բասծյոնի տիտղոսը․ ՎարոսյանՌուսաստանում ավելի քան երկու անգամ կընդլայնեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերի ցանկը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանքՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներԱԺ ծեծ ու ջարդից հետո ջարդված ոսկորները վերականգնեք, ծեծուջարդի երկրորդ ռաունդն է, միջանցքը ծախել են, հիմա էլ նշում են. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանի խաշ-փարթիին (տեսանյութ)Ծառուկյանի բիզնեսները՝ պետությանը․ Հայաստանում խոշոր կապիտալն այլևս պաշտպանված չէՎազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել Մայոր
Քաղաքականություն

Հարութ Սասունյանը լավ լուր է հայտնել

Վերջապես լավ լուր Հայաստանից․ մայիսի 5-ին Երևանում կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ընթացքում դրական զարգացում է արձանագրվել․  Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է նախադեպը չունեցող «Մտադրությունների հուշագրեր» վեց հայկական կազմակերպությունների հետ։ Փաստաթուղթը կրում է «Համագործակցություն հանուն մարդկային շփումների» խորագիրը։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի նախագահի նստավայրում՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի ներկայությամբ։

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ հուշագիրը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովի արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին և ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը։

Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերը «հետաքրքրություն են հայտնում ուսումնասիրելու համագործակցության այնպիսի հնարավորություններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական ու հասարակական կապերի ամրապնդմանը»։ Հուշագրում պարզաբանվել է, որ «հայկական Սփյուռքն ունի ուժեղ համայնքներ ամբողջ Եվրոպայում և  աշխարհում՝ գործարարության, գիտահետազոտական, մշակութային և հանրային քաղաքականության ոլորտներում։ ՀԲԸՄ-ը՝ որպես հայկական Սփյուռքի ամենամեծ հասարակական (ոչ առևտրային) կազմակերպություն` կրթության, ձեռներեցության աջակցության և միջազգային համագործակցության ոլորտներում երկարամյա փորձ ունի, ինչին նպաստում է լայն միջազգային ցանցը»։

Այս համատեղ ջանքերի նպատակն է «ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները՝  հայկական Սփյուռքի ներուժը համախմբելու և այն ի նպաստ ներդրումների, մենթորությանը և Եվրամիության ու Հայաստանի միջև ամուր գործընկերության հաստատմանն ուղղելու համար: Այս փոխգործակցությունը կարող է  հենվել նաև ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի փորձի վրա՝ թվային հաղորդակցությունն ու ներգրավվածությունը ամրապնդելու նպատակով»:

Եվրամիության հետ հուշագրեր ստորագրած հայկական վեց կազմակերպություններն են՝

- «Ամբեր Կապիտալ Արմենիա» (Amber Capital Armenia). մասնավոր կապիտալի ներգրավում՝ հայկական ՓՄՁ-ները (փոքր և միջին ձեռնարկություններ) եվրոպական կապիտալին և չափանիշներին ինտեգրելու նպատակով».

- «Սինոփսիս» Արմենիա  (Synopsys Armenia). կիսահաղորդիչների ոլորտում մասնագիտական հմտությունների զարգացում, ինչպես նաև կրթության և արդյունաբերության միջև կապերի ամրապնդում՝ ի նպաստ Հայաստանի և Եվրամիության մրցունակության բարձրացման.

- «Ֆայրբըրդ.էյայ» (Firebird.ai). ռազմավարական թվային և էներգետիկ կապուղիների զարգացում՝ Հայաստանը որպես տարածաշրջանային թվային հանգույց դիրքավորելու նպատակով.

- «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (TUMO Center for Creative Technologies). թվային և ստեղծարար հմտությունների ընդլայնում ու մասշտաբավորում՝ հաջորդ սերնդի համար.

- ՀԲԸՄ (AGBU). միջանձնային կապերի ամրապնդում և Սփյուռքի ներդրումային ներուժի խթանում՝ ի նպաստ Հայաստանի զարգացման.

- «Կրեատիվ Արմենիա» (Creative Armenia). ստեղծարար արդյունաբերության  ընդլայնում և կապերի խորացում եվրոպական մշակութային ցանցերի հետ:

Հուշագիրը բնութագրվում է ԵՄ պաշտոնական կայքում, որպես «ոչ պարտադիր համաձայնագիր», որը «կողմերի համար որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն չի առաջացնում։ Այն մտադրությունների մասին հայտարարություն է և համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու պատրաստակամություն՝ հա​շվի առնելով, որ ցանկացած ապագա գործակցություն կախված կլինի հետագա քննարկումներից, կիրառելի ընթացակարգերից, ռեսուրսների հասանելիությունից և վերջնական համաձայնագրերի կնքումից»։

ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը լրագրող Անուշ Թրվանցին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձավ ստորագրված հուշագրին և այլ կարևոր հարցերի: Այս բացառիկ հարցազրույցը հրապարակվեց Պոլսո հայկական «Ժամանակ» օրաթերթում:

Վազգեն Յակուբյանը բարձր գնահատեց ԵՄ-ի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն արժևորում է Սփյուռքի ներուժը։ Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ հայկական կողմի նախորդ փորձերը լիարժեք հաջողություն չեն ունեցել, Յակուբյանը չհամաձայնեց և նշեց, որ նախորդ կառավարությունների օրոք, երբ գործում էր Սփյուռքի նախարարությունը, զգալի աշխատանք է կատարվել։ «Սփյուռքի ներուժը շատ հսկայական է», ասաց նա։

Երբ Յակուբյանին հարցրեցին վերջերս ներհայկական լարվածության, եկեղեցու հետ կապված խնդիրների, ներքին պառակտումների և բևեռացման մասին, նա բացատրեց, որ երբ Հայաստանի տեղական խնդիրները տեղափոխվում են արտերկիր, Սփյուռքը շփոթության մեջ է հայտվում։ «Այդ հարցերը վերաբերում են մեր ինքնությանը, Ցեղասպանությանը, Արցախի վրա հարցական նշան դնելուն և այլ խնդիրների։ Դժբախտաբար, Սփյուռքում ևս սկսել են պառակտումներ առաջանալ այս նյութերի շուրջ»։

Այնուհետև Յակուբյանն ասաց. «Մեր [ՀԲԸՄ-ի] աշխատանքը պետության հետ է՝ ի նպաստ պետականության, անկախ այն իրողությունից, թե ո՛վ է օրվա իշխանությունը։ Սա ամենևին չի նշանակում, որ մենք համաձայն ենք իշխանության բոլոր քայլերին, բայց, չենք կարող նստել ու պարզապես բոյկոտել՝ ասելով, թե քանի որ այս կամ այն հարցի շուրջ տարակարծիք ենք, ուրեմն չպիտի համագործակցենք։ Այդ մոտեցումը սխալ է։ Միևնույն ժամանակ, կան բազմաթիվ այլ ոլորտներ, որտեղ իշխանության կատարած աշխատանքը ճիշտ ենք համարում .... Այս հավասարակշռությունը պահելը բավական դժվար է, բայց, այս դերը մեզ համար նորություն չէ: Մենք միշտ ունեցել ենք այն եւ պիտի շարունակենք խաղալ այդ դերը՝ հակառակ զանազան կարծիքներին։ Մենք համոզված ենք, թե մեր ազգային ներուժի 70 տոկոսը Սփյուռքում է։ Արդյոք խելամիտ կլինի՞ անտեսել այդ ուժը, երբ մեր առջև ունենք քաղաքական թե ռազմական կարևոր նպատակներ, իսկ ժամանակը, դժբախտաբար, աշխատում է  մեր դեմ»։

Ի պատասխան պոլսահայերի մասին հարցին՝ Յակուբյանն ասաց. «Մոտ երկու-երեք տարի առաջ այցելեցի Պոլիս։ Գնացի և, կարող եմ ասել, ապշած ու հիացած վերադարձա, որովհետև տեսա մի համայնք, որն ամուր կառչած է իր միջավայրին՝ համոզված լինելով, որ ինքն իր տանն է և դասական իմաստով Սփյուռք չէ։ Ինձ համար շատ հետաքրքիր այցելություն էր. այլ աչքով սկսեցի դիտել պոլսահայ համայնքը։ Բայց նաև սրտի ցավ ապրեցի, որովհետեւ մենք՝ ազգովին, ներառյալ մեր Միությունը և Հայաստանի կառավարությունը, չենք կարողացել մշակել լուրջ ռազմավարություն՝ պոլսահայ համայնքի հետ համագործակցելու և հարաբերություններ մշակելու համար»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կգտնվի՞ լուծում կառավարության կողմից եկեղեցու թիրախավորման խնդրին, Յակուբյանն ասաց. «Մենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դիտարկում ենք իբրև մեր ինքնության ամենակարևոր հիմնասյունը …․ Հուսանք՝ լուծումը կլինի ճիշտ և արդար՝ ի նպաստ հայ ազգի: Վերջիվերջո, Հայոց Եկեղեցին սպասարկում է հայ ազգին։ Մեր Եկեղեցին իր էութեամբ տարբեր է։ Երբ խոսում ենք մեր ժողովրդի ներուժի մասին և շեշտում, որ այդ ներուժը պետք է գործածենք ճիշտ ուղղությամբ, ապա մեր նպատակներին ամենակարճ ժամկետում  հասնելու համար չպիտի մոռանանք, որ մեր եկեղեցին հսկայական ներուժ ունի՝ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում։ Սփյուռքի տարածքում յուրաքանչյուր եկեղեցի ու հոտ առանձին ներուժ են, և Սփյուռքն էլ ինքնին համախմբված է եկեղեցու շուրջ։ Ուրեմն, ինչո՞ւ անտեսել կամ փորձել խարխլել այս ներուժի հիմքերը»։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի