Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի եւ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքումԿարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքը
Մամուլ

210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, ավագանու անդամ Առուշ Առուշանյանն է, որի հայտարարագրերը ցույց են տալիս, թե ինչպես են տարիների ընթացքում փոխվել նրա գույքն ու դրամական միջոցները։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Առուշ Առուշանյանն ունի 4 անշարժ գույք՝ մեկ արտադրական նշանակության շինություն, մեկ դեռևս պետական գրանցում չստացած շինություն և երկու հողամաս։ Դրանցից արտադրական նշանակության շինությունն ու մեկ հողամասը ձեռք են բերվել 2017 թվականին, պետական գրանցում չստացած շինությունը՝ 2019 թվականի ապրիլի 19-ին՝ գնման եղանակով, իսկ մյուս հողամասը՝ 2019 թվականի ապրիլի 15-ին՝ նվիրատվությամբ։ Հաշվետու տարվա ընթացքում նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

Տրանսպորտային միջոցների մասով նա շարունակում է հայտարարագրել 2016 թվականի սեպտեմբերի 22-ին ձեռք բերված ZIL մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Միաժամանակ, 2025 թվականի հայտարարագրում առաջին անգամ նշվել է, որ տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է երրորդ անձին պատկանող 2022 թվականի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենային։

Բանկային հաշվում տարվա սկզբին ունեցել է 95 հազար 498.5 դրամ, իսկ տարվա վերջում՝ 134 հազար 789 դրամ։

Կանխիկ դրամական միջոցները չեն փոփոխվել։ Տարվա սկզբին և վերջում նա հայտարարագրել է 210 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո կանխիկ միջոց։

2025 թվականի ընթացքում նրա միակ հայտարարագրված եկամուտը կազմել է 2 մլն 771 հազար 933 դրամ, որը ստացել է որպես աշխատանքի վարձատրություն Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմից։ Հաշվետու տարվա վերջի դրությամբ վարկային պարտավորություններ չի ունեցել։

Շահերի հայտարարագրի համաձայն՝ Առուշ Առուշանյանը շարունակում է ունենալ «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, որը ձեռք է բերել դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ին։ Միաժամանակ նշվում է, որ ընկերությունում իրեն պատկանող բաժնեմասը 2025 թվականի օգոստոսի 4-ին հավատարմագրային կառավարման է հանձնվել Ասյա Ղազարյանին։ Պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է մինչև 2030 թվականի օգոստոսի 4-ը։

2024 թվականի հայտարարագրում նրա գույքային դրությունը գրեթե նույնն էր։ Նա շարունակել էր հայտարարագրել նույն 4 անշարժ գույքը և նույն ZIL բեռնատարը։ Այդ տարի երրորդ անձին պատկանող MERCEDES-BENZ ավտոմեքենա հայտարարագրված չէր։ Բանկային հաշվում տարվա սկզբին ունեցել էր 268 հազար 487 դրամ, տարվա վերջում՝ 95 հազար 498.5 դրամ։ Կանխիկ միջոցները մնացել էին նույնը՝ 210 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո, իսկ աշխատանքի վարձատրությունը կազմել էր 2 մլն 830 հազար 774 դրամ։ Նա նաև շարունակել էր ունենալ «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը։

2023 թվականին ևս անշարժ գույքը չէր փոփոխվել։ Նա ունեցել էր նույն 4 անշարժ գույքը և ZIL մակնիշի բեռնատարը։ Բանկային հաշվի մնացորդը տարվա ընթացքում նվազել էր 334 հազար 248 դրամից մինչև 268 հազար 487 դրամ։ Կանխիկ միջոցները մնացել էին անփոփոխ՝ 210 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո։ Տարվա եկամուտը կազմել էր 2 մլն 778 հազար 495 դրամ, իսկ վարկային պարտավորություններ հայտարարագրված չէին։

2022 թվականի հայտարարագրում նույնպես անշարժ և շարժական գույքը չէր փոխվել։ Սակայն փոփոխություն էր արձանագրվել կանխիկ միջոցների մասով։ Եթե տարվա սկզբին նա հայտարարագրել էր 229 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո, ապա տարվա վերջում դրամային կանխիկ միջոցները դարձել էին 210 մլն դրամ, այսինքն՝ նվազել էին 19 մլն դրամով։ Դոլարային և եվրոյով պահվող միջոցները մնացել էին նույնը։ Բանկային հաշվի մնացորդն աճել էր 304 հազար 32 դրամից մինչև 334 հազար 248 դրամ, իսկ աշխատանքի վարձատրությունը կազմել էր 2 մլն 152 հազար 6 դրամ։

2021 թվականին, համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու պահին, Առուշ Առուշանյանը հայտարարագրել էր նույն 4 անշարժ գույքը և ZIL մակնիշի բեռնատարը։ Բանկային հաշվում տարվա սկզբին ունեցել էր ընդամենը 84 դրամ, իսկ տարվա վերջում՝ 304 հազար 32 դրամ։ Կանխիկ միջոցների մասով տարվա սկզբին հայտարարագրել էր 234 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 105 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 229 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո։ Նրա միակ եկամուտը եղել էր 1 մլն 918 հազար 948 դրամ աշխատավարձը։ Հայտարարագրում նշված չէր որևէ վարկ, փոխառություն կամ 2 մլն դրամը գերազանցող ծախս։ Այդ ժամանակ շահերի հայտարարագրում նա չէր նշել մասնակցություն առևտրային կազմակերպություններում, սակայն հայտարարել էր, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ է։

Եթե համեմատենք ավելի վաղ ներկայացված հայտարարագրերը, ապա պատկերը զգալիորեն տարբերվում է։ 2019 թվականի տարեկան հայտարարագրում Առուշ Առուշանյանը հայտարարագրել էր Գորիսում գտնվող առանձնատուն, արտադրական նշանակության տարածք և երկու հողամաս, իսկ միակ ավտոմեքենան 1930 թվականի արտադրության ZIL-ն էր։ Այդ ժամանակ նա հայտարարագրել էր 240 մլն դրամ, 380 հազար ԱՄՆ դոլար և 112 հազար եվրո կանխիկ միջոց, իսկ բանկային հաշիվները դատարկ էին։ Նրա եկամուտը կազմել էր 205 մլն 432 հազար դրամ, որից 3 մլն դրամը՝ համայնքապետի աշխատավարձը, 202 մլն 177 հազար դրամը՝ «Գոր Մետալ» ՍՊԸ-ից ստացած փոխառությունը, իսկ 231 հազար դրամը՝ նվիրատվությունը։ Միաժամանակ նա տարվա սկզբին «Գոր Մետալ» ՍՊԸ-ին տրամադրել էր 250 մլն դրամ փոխառություն, որի մնացորդը տարեվերջին կազմել էր 62 մլն 823 հազար դրամ։

Իսկ 2017 թվականին, երբ ընդամենը 26 տարեկանում ընտրվել էր Գորիսի քաղաքապետ, պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Առուշ Առուշանյանը նշել էր մեկ բնակարան, մեկ արտադրական նշանակության շինություն, VOLKSWAGEN PHAETON 4.2 և BMW X6 5.0 I մակնիշի երկու ավտոմեքենա, ինչպես նաև 86 մլն 860 հազար դրամի հանձնված փոխառություններ։ Այդ ժամանակ նրա կանխիկ միջոցները կազմել էին 312 մլն 500 հազար դրամ, 420 հազար ԱՄՆ դոլար և 122 հազար եվրո, մինչդեռ հայտարարագրված եկամուտը եղել էր ընդամենը 1 մլն 520 հազար դրամ աշխատավարձ։ Հայտնի էր նաև, որ նա դեռևս 2008 թվականին հիմնադրել էր «Գոր Մետալ» ընկերությունը, իսկ նրա հայրը՝ Գագիկ Առուշանյանը, «Առանցք» ՍՊԸ-ի սեփականատերն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: