Իսպանիայում ձերբակալվել է իսպանիայի արքայադուստր Քրիստինայի հանցակիցը
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է իրավաբան Միգել Բերնարդին, Մաքուր ձեռքեր կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպության ղեկավարին, ով ավելի վաղ մեղադրել էր Իսպանիայի արքայադուստր Քրիստինային ֆինանսական մեքենայությունների մեջ: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:
Բերնարդինն հսկողության տակ են վերցրել ֆինանսական հանցագործություններով զբաղվող բաժնի սպաները: Կազմակերպությունում դեռևս չեն մեկնաբանել Բերնարդի ձերբակալությունը:
Ավելի վաղ, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ վեցերորդի քույրը, դոնյա Քրիստինան և նրա ամուսին Ինյակի Ուրդանգարինին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և փողերը լվանալու համար: Քրիստինան Իսպանիայի թագավորական ընտանիքի առաջին անդամն է, ում դատի են տվել: Այս գործով դատը սկսվել է հունվարին: