Մատենադարանը և շվեյցարական կառույցները քննարկել են համագործակցության նոր ծրագրեր
Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Շվեյցարիայի Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցին և Շվեյցարիայի Դաշնային ներքին գործերի դեպարտամենտի Մշակույթի դաշնային գրասենյակի տնօրեն Կարին Բախմանը։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել թանգարանում, այցելել Վերականգնման բաժին և մասնավորապես ծանոթացել Արաբատառ ձեռագրերի վերականգնման և ուսումնասիրման նորաբաց լաբորատորիային։
Տնօրենի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները։ Կարին Բախմանը Մատենադարանի տնօրենին հրավիրել է սեպտեմբերին այցելել Շվեյցարիա՝ տեղի համապատասխան կառույցների ղեկավարների հետ քննարկելու համագործակցության առարկայական ծրագիրը։