Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին
Իրանական Farsգործակալությունը հայտնում է, որ Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմի օբյեկտներին։
Իրանական լրատվամիջոցները հրապարակում են հարձակման կադրեր։
Միաժամանակ ԱՄՆ-ը շարունակում է նոր հարվածներ հասցնել Իրանին․ ABC News-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնում է, որ հարվածները շարունակվում են արդեն մի քանի ժամ։