Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Իրանական Քեշմ կղզում և Հորմուզի նեղուցում պայթյունների ձայներ են լսվել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 14-ին հայտնել է «Ֆարս» լրատվական գործակալությունը։
«Մոտավորապես ժամը 18:45-ին Քեշմ կղզում մի քանի պայթյունի ձայն է լսվել», -հայտնել է գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր Իրանի մի քանի քաղաքում պայթյունների մասին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։