«Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին». դստեր շնորհավորանքը լուսահոգի Մանվել Գրիգորյանի 70-ամյակին (տեսանյութ)
Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 70 տարեկան։
Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը հոր ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակում է կատարել։
«Այսօր դու կդառնայիր 70 տարեկան… Բայց ժամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում։
Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին։
Մենք քեզ միշտ կհիշենք քո ժպիտով, քո ուժով, քո գործերով և քո թողած հետքով։
Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել, իսկ հիշատակդ ժամանակի հետ չի խամրում։
Ծնունդդ շնորհավոր։
Անպարտելի՛ զորավար։
Միշտ կկարոտենք քեզ։
Հավերժ հիշատակ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։