Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվեց
Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվեց։ Այս մասին հայտնել է փաստաբան Հովհաննես Վարդանյանը։
«Առգրավման որոշումը դեռ հուլիսի 10-ին է կայացվել, տեխնիկական խնդիրներ էին առաջացել տեղափոխման հետ կապված։ Այնուհետև այսօր պետք է առգրավեին, բայց մեզ համար անհասկանալի պայմաններում դեռևս դա չի արվում ու չգիտենք՝ ինչու։ Մենք այժմ բողոքարկում ենք դատավարական կարգով քննիչի կայացրած որոշումը, քանի որ դրանք համարվում են ընտանի կենդանիներ և որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ»,- նշել է Վարդանյանը։