Նոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետԵվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում չի շարունակի պայքարը վնասվածքի պատճառով. Ծանրամարտի ֆեդերացիաՕդի ջերմաստիճանը կբարձրանաԼեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության բասծյոնի տիտղոսը․ ՎարոսյանՌուսաստանում ավելի քան երկու անգամ կընդլայնեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերի ցանկը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանքՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներԱԺ ծեծ ու ջարդից հետո ջարդված ոսկորները վերականգնեք, ծեծուջարդի երկրորդ ռաունդն է, միջանցքը ծախել են, հիմա էլ նշում են. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանի խաշ-փարթիին (տեսանյութ)Ծառուկյանի բիզնեսները՝ պետությանը․ Հայաստանում խոշոր կապիտալն այլևս պաշտպանված չէՎազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ Զելենսկի
Քաղաքականություն

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Ջերմորեն շնորհավորում եմ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առիթով։

Հուլիսի 14-ն առանձնահատուկ խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, հավասարության և եղբայրության արժեքները կիսող բոլոր ժողովուրդների համար։ Այս օրը լավագույն առիթն է արժևորելու Ֆրանսիայի հարուստ քաղաքական և գաղափարական ժառանգությունը, որի հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից։

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ հենց այդ արժեքների հիմքի վրա խարսխված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի՝ ձեռք բերելով նոր որակ և ռազմավարական բովանդակություն։

Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով՝ քաղաքական երկխոսությունից և պաշտպանությունից մինչև տնտեսություն, ներդրումներ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, գիտություն, մշակույթ և ապակենտրոնացված համագործակցություն։ Միևնույն ժամանակ մեր համագործակցությունը հաջողությամբ ընդլայնվում է այնպիսի հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են նորարարությունները, արհեստական բանականությունը, կենսաբազմազանության պահպանությունն ու կլիմայական օրակարգը։ Վստահ եմ, որ համատեղ ձևավորած հավակնոտ օրակարգի հետևողական իրականացումը մեր գործընկերությունը կհասցնի առավել բարձր մակարդակի՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։

Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունն ու հետևողական աջակցությունը Եվրոպական միության հետ մեր երկրի գործընկերության խորացման, Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի ընդլայնման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման գործում։

Կցանկանայի վերստին ընդգծել, թե որքան բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայնության ամրապնդմանը և ժողովրդավարական զարգացմանը։ Առանձնակի երախտագիտությամբ եմ գնահատում այս ուղղությամբ Ձեր անձնական առաջնորդությունն ու հանձնառությունը:

Վերստին շնորհավորելով Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին Ազգային տոնի առիթով՝ մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և շարունակական հաջողություններ, իսկ Հայաստանին ու Ֆրանսիային՝ նոր ձեռքբերումներ և մեր ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդում՝ ի շահ երկու ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, մեծարգո՛ պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։

Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»: