Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը. «Հրապարակ»
Հրապարակ»-ը գրում է.
Օրեր առաջ գրել էինք, որ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների փոփոխություններ են սպասվում․ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան բոլոր այն թաղապետերը, ովքեր իրենց ղեկավարած համայնքներում հունիսի 7-ի ընտրություններին ՔՊ-ի համար շռնդալից արդյունք չեն ապահովել:
Անցած շաբաթվա վերջին առաջին ծիծեռնակը եղավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը, որը ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության անդամ է եւ Արամ Զավենիչի ղեկավարած կուսակցության քվոտայով է նշանակվել Մալաթիայի թաղապետ: Բնականաբար, նրանից առանձնապես ակնկալիքներ չկային, որ կարող էր ՔՊ-ի համար աշխատել, այլ ոչ թե ընտրություններին մասնակցող իր հարազատ կուսակցության։ Սակայն նրան փոխարինեցին նույն վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանով, որը, մեղմ ասած, այդ պաշտոնից հեռանալիս լավ հիշողություններ չի թողել։
Երեկ արդեն նշանակման հրամանը եղավ: Ավելին, տեղեկություններ կային, որ Կատվալյանը հեռահար կառավարել է նաեւ իր հաջորդին՝ Արման Բարխուդարյանին, որի դեմ գնումների գործով քրեական վարույթ կար։