Իրանը Հորմուզում նավերի վրա հարձակում է իրականացրել, որի հետևանքով անձնակազմի անդամ է զոհվել. կան վիրավորներ
ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Մոմբասա» և «Ալ Բահիյա» լցանավերը հարձակման են ենթարկվել իրանական թևավոր հրթիռներով Հորմուզի նեղուցի հարավում՝ Օմանի տարածքային ջրերում։
Հրապարակման մեջ ընդգծվել է, որ հարվածի հետևանքով զոհվել է «Մոմբասա» նավի անձնակազմի մեկ անդամ՝ Հնդկաստանի քաղաքացի։ Եվս ութը վիրավորվել են, որոնցից չորսը գտնվում են ծանր վիճակում։ Վիրավորների թվում են վեց Հնդկաստանի և երկու Ուկրաինայի քաղաքացիներ։
«Նավում բռնկված հրդեհների հետևանքով երկու լցանավերն էլ նյութական վնաս են կրել։ Հրդեհները մարվել են», - հայտարարել է պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունը նշել է, որ ԱՄԷ-ն իրավունք ունի արձագանքել միջադեպին և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր տարածքը, քաղաքացիներին, բնակիչներին և ազգային շահերը պաշտպանելու համար։