Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանը անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։
Հաղորդագրության համաձայն՝ այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռարձակող IRIB-ը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։
Իրանական բանակը անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական կապի համակարգերի, վառելիքի բաքերի, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, դիտորդական աշտարակների և զինամթերքի պահեստների վրա։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանի տարածքում հարվածների հերթական շարքի մեկնարկի մասին։