Ապրիլի 16-ը ոստիկանության օրն է
Ապրիլի 16-ին Հայաստանում տոնում են Ոստիկանության օրը: 2001թ. հենց այդ օրն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և ապրիլի 16-ն օրացույցի մեջ մտել է որպես Ոստիկանության օր:
Newspress.am-ը շնորհավորում է Հայաստանի ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին` մասնագիտական տոնի` ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Ձեր օրինապահ աշխատանքից է կախված հասարակության կողմից դրական վերաբերմունքի ու վստահության զգացումը համակարգի նկատմամբ: Ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի ամեն մի ներդրում կարևոր է բոլորի համար:
Շնորհավորելով ոստիկանության տոնը` մաղթում ենք բոլորիդ աշխատանքում կամքի դրսևորում ու հաջողություններ:
Ոստիկանը մեծ առաքելության է կոչված. դժվար, պատասխանատու, պատվաբեր գործ, որից պարտավոր է պատվով դուրս գալ: Իսկ երբեմն էլ ստիպված է վճարել կյանքի գնով:
Կրկին շնորհավորում ենք ոստիկանության աշխատակիցներին և մաղթում անփորձանք ու օրինապահ աշխատանք: