Եմենի հութիները սպառնացել են փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը
Եմենի հութիները սպառնացել են փակել մեկ այլ նեղուց՝ Բաբ էլ-Մանդեբը, և նավթի գները հասցնել մեկ բարելի համար 200 դոլարի։
Այս մասին հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությունը։
Շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Ֆարխը հստակեցրել է, որ երկիրը մտադիր է փակել նեղուցը։
«Բաբ էլ-Մանդեբը կմիավորվի Հորմուզի նեղուցին, և նավթի գինը կհասնի 200 դոլարի», - հայտարարել է նա։
Ավելի վաղ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ Խաթամ ալ-Անբիան հայտարարել էր, որ Թեհրանը թույլ չի տա ԱՄՆ-ին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը։