Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներինԻսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունըԱրայիկ Հարությունյանի թիմակիցներից շատերն աշխատանքի են անցել ՀՀ իշխանական կամ իշխանամերձ հաստատություններում. «Հրապարակ»ԱՄՆ զինված ուժերը ևս մեկ հարված են հասցրել ԻրանինՔինախնդիր Նիկոլից ավելին սպասել չէր կարելի․ Հայկ ԱթոյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» Տնտեսվարողները ծանր վիճակում են. «Հրապարակ»Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»Թեժ մրցակցություն է սպասվում. «Հրապարակ»Փոփոխություններ են առաջարկում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. Նոր լիազորություն ԱՀԾ-ինՊետական համակարգում քաոս է, մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ» «Սև գործն» արել է, գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնացել արձակուրդը վայելելու. «Փաստ»Պեկինը զարգացնում է մինչև 100 գիգավատ հզորությամբ էլեկտրամագնիսական զենք74-ամյա Վալյա Հովագիմյանը տանից դուրս է եկել և չի վերադարձելԳվարդիոլան կարող է գլխավորել աշխարհի քառակի չեմպիոններինԵրևանում 5 մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է գրանցվելTRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն ՍուրենյանցՎթարային ջրանջատումներ կլինենԻրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին հավերժ․ ԱրաղչիԼԺՀ-ում 2026-ի սկզբից հարվածների հետևանքով զոհվել է 4 երեխա, 54-ը՝ վիրավորվելՊերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացելԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակներըՍպերցյանը գնահատել է իր նորամուտը Ալ Ահլիի կազմումԻրանի Դելհորանում գրանցվել է +51.5°C․ սա 2026 թվականի աշխարհում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է«Իրական հերոսները բանտերում են»․ Աբրահամյանը՝ Աշոտ Մինասյանի մասինԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ հրազենով տղամարդ է ձերբակալվել․ CNNՌԴ-ին հասցված հարվածների պատասխանները կլինեն մի քանի անգամ ավելի հզոր. ՊուտինԱՄՆ-ում պատրաստվում են ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթըԱզնվականներից՝ կարմիր սատանա․ ՄՅՈւ-ն հայտարարել է իր ձեռքբերման մասինԵԱՏՀ-ն և Ղրղզստանը 2026-ին էներգետիկ համաժողով կանցկացնենՄեքենայի տանիքից դուրս եկած ուղևորի պատճառով վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվելԱՄՆ-ն առաջին անգամ Իրանի դեմ կիրառել է ծովային անօդաչուներ․ CENTCOMՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքըՄոջթաբա Խամենեին կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ ՓեզեշքիանԱլեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերը կշարունակվեն առանց նրա մասնակցությանԱննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում՝ վարչապետի աշխատակազմի հաշվինՄեկ շաբաթում պարեկները հայտնաբերել են 17 հազարից ավելի խախտում, 500-ից ավելի ոչ սթափ վարորդՍևանա լճում ջրափրկարարները փրկել են շրջված ջրային մոտոցիկլետի վարորդինԷրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներինԻսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունըԵԱՏՀ-ն և Արևելաաֆրիկյան համայնքը մրցակցության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրելՀորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ ԹրամփԴուրսն եմ մնացել, վարձը չեմ կարող վճարել, նորմալ չի, եկան, ասացին՝ հելե՛ք «Մուլտի Գրանդ ռեզորտից» (տեսանյութ)Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համարՎարդան Մինասյանը մեկնաբանել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությունըՇենգավիթում 24 ժամ ջուր չի լինիՌոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին սկսում է զինված ուժերի զորավարժություններ
Մամուլ

Փոփոխություններ են առաջարկում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. Նոր լիազորություն ԱՀԾ-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին հետախուզության ծառայությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1130-Ն որոշման մեջ։ Համապատասխան որոշմամբ սահմանվում է Հայաստանի պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների (բացառությամբ գաղտնի աշխատանքների համար նախատեսված) տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը։ Որոշման համաձայն, պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների (բացառությամբ Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի) տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը դիտարկում և պայմանագիր կնքում է Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ ԱԱԾ-ի ու ՊՆ-ի տնօրինությանը հանձնված շենքերի ու շինությունների մասով՝ կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու հնարավորությունը դիտարկում և պայմանագիր կնքում են վերջիններս։ Որոշմամբ սահմանվում է նաև, որ ԱԱԾ-ի ու ՊՆ-ի տնօրինությանը հանձնված շենքից մինչև 500 մետր հեռավորության պետական սեփականություն հանդիսացող շենքերի տանիքին կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու համաձայնության տրամադրումը Կոմիտեն նախապես պետք է ստանա նաև ԱԱԾ-ի ու ՊՆ-ի համաձայնությունը, իսկ պատմամշակութային հու շարձանների դեպքում՝ ԿԳՄՍՆ-ի դրական կարծիքը։ Հաշվի առնելով Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության գործունեության անվտանգային ստանդարտները, մասնավորապես՝ ծառայության կապի, տեղեկատվական միջոցների անխափան շահագործման, կիբերպաշտպանության, տեխնիկական հետախուզության միջոցներից պաշտպանության ստանդարտների պահպանումը, ծառայության սեփական անվտանգության ապահովման և ծառայության բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ՝ ԱԱԾ-ի ու ՊՆ-ի մասով նախատեսված կարգավորումների տրամաբանությամբ առանձնահատուկ կարգավորում նախատեսելով նաև Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մասով։ Որոշման ընդունման արդյունքում ԱՀԾ-ի տնօրինությանը հանձնված շենքերի տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը կդիտարկի և օպերատորների հետ համապատասխան պայմանագիրը կկնքի ԱՀԾ-ն, իսկ ԱՀԾ-ի տնօրինությանը հանձնված շենք-շինություններից մինչև 500 մետր հեռավորության պետական սեփականություն հանդիսացող շենքերի տանիքին կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու համաձայնություն տրամադրելուց առաջ Կոմիտեն կստանա ԱՀԾ-ի համաձայնությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում