«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցում
Միջազգային

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ Երևանը հույս է դնում ամերիկյան կողմի պատրաստակամության վրա։

Սակայն ցանկացած խոշոր տարածաշրջանային նախագիծ կենսունակ է միայն այն դեպքում, երբ հաշվի է առնում ոչ միայն անմիջական մասնակիցների, այլև տարածաշրջանի առանցքային դերակատարների՝ Իրանի և Ռուսաստանի անվտանգային շահերն ու ընկալումները։

Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հստակ ներկայացրել է Թեհրանի մտահոգությունները։ Նրա խոսքով՝ հայ-իրանական հարաբերությունների օրակարգային առաջնահերթություններից են TRIPP-ից բխող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների կանխումը։

Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք, մի կողմից, Հայաստանին հնարավորություն կտան լիարժեք իրացնել ապաշրջափակման ներուժը, իսկ մյուս կողմից՝ կչեզոքացնեն ԱՄՆ-ի ռազմավարական ներկայությունից բխող ռիսկերը և կբացառեն Իրանի անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք։

Այս ձևակերպումները վկայում են, որ Իրանի հիմնական մտահոգությունն այն անվտանգային միջավայրն է, որը կարող է ձևավորվել նախագծի իրականացման արդյունքում։ Այս մոտեցումն ունի հստակ աշխարհաքաղաքական հիմքեր։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններից հետո Թեհրանը էապես զգայուն է դարձել սեփական սահմանների հարևանությամբ ամերիկյան ազդեցության ցանկացած ընդլայնման նկատմամբ։ Եթե Թեհրանում TRIPP-ը ընկալվի որպես ԱՄՆ-ի ռազմավարական ներկայության գործիք՝ 99-ամյա իրավունքներով ենթակառուցվածքի տեսքով, ապա դժվար կլինի ակնկալել, որ նախագիծը կընդունվի ներկայիս պարամետրերով։

Ռուսաստանի դիրքորոշումը TRIPP-ի նկատմամբ նույնպես ունի հստակ անվտանգային և աշխարհաքաղաքական հիմքեր, թեև արտահայտվում է ավելի զգուշավոր ձևով։ Մոսկվան նախագիծը դիտարկում է որպես ԱՄՆ-ի ռազմավարական ներկայության ընդլայնում Հարավային Կովկասում՝ իր ավանդական ազդեցության գոտում։ Չնայած 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն թուլացել են, Մոսկվան դեռևս ունի լծակներ, որոնք կարող են ազդել նախագծի ընթացքի վրա։

Ռուսաստանը պահպանում է ազդեցություն Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի նկատմամբ, ինչը կարող է դառնալ լուրջ գործոն TRIPP-ի երկաթուղային բաղադրիչի իրականացման ժամանակ։ Բացի այդ, ռուսական սահմանապահ ստորաբաժանումները շարունակում են ծառայություն իրականացնել Հայաստան-Իրան սահմանի որոշ հատվածներում, այդ թվում՝ TRIPP-ի հնարավոր անցման գոտու մոտակայքում։ Այս գործոնները թույլ են տալիս Մոսկվային, անհրաժեշտության դեպքում, բարդացնել կամ դանդաղեցնել նախագծի գործնական իրականացումը։

Պաշտոնական արձագանքը դեռևս զգուշավոր-սկեպտիկ է։ Ռուսաստանը խուսափում է Թրամփի անունը կրող նախագծի նկատմամբ բացահայտ առճակատումից, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում արդեն իսկ հնչում են զգուշացումներ Հայաստանի «ուկրաինական ճանապարհով» ընթանալու վտանգների մասին։ Մոսկվան սպառնում է տնտեսական հետևանքներով՝ գազի գների բարձրացում, շուկայի հասանելիության սահմանափակում և հայկական սփյուռքի հետ կապված խնդիրներ։

Այսպիսով, TRIPP-ի ապագան կախված չէ միայն Երևանի և Վաշինգտոնի քաղաքական կամքից։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները շահագրգռված լինեն նախագծի արագ մեկնարկով, դրա իրականացումը հնարավոր չէ պատկերացնել առանց տարածաշրջանային ուժային հավասարակշռության և անվտանգային ճարտարապետության հաշվառման։ Այդ հավասարակշռության կարևոր բաղադրիչներն են Իրանի և Ռուսաստանի անվտանգային շահերը, որոնք անտեսելու դեպքում ցանկացած նախաձեռնություն բախվելու է լուրջ քաղաքական և գործնական դիմադրության։

Հետևաբար, առաջիկա բանակցությունների առանցքային հարցը պետք է լինի ոչ այնքան TRIPP-ի արագ գործարկումը, որքան դրա քաղաքական և անվտանգային վերաձևակերպումը՝ հաշվի առնելով Թեհրանի և Մոսկվայի կարմիր գծերը։ Եթե հաջողվի մշակել այնպիսի մոդել, որը կընդունվի նաև Իրանի և Ռուսաստանի կողմից, նախագիծը կարող է շարունակվել նոր պայմաններով։ Հակառակ դեպքում այն կարող է վերածվել ոչ թե տարածաշրջանային համագործակցության հարթակի, այլ նոր աշխարհաքաղաքական հակասությունների հերթական օջախի։

Իրանի դեսպանի և ռուսական կողմի ազդակները հստակ ցույց են տալիս, որ TRIPP-ի սկզբնական տրամաբանությունն այլևս բավարար չէ։ Տարածաշրջանում ձևավորված նոր ռազմաքաղաքական իրողությունները պահանջում են նախագծի խմբագրում և շահերի նոր հավասարակշռություն։ Հակառակ դեպքում Հայաստանի իշխանությունների շտապողականությունը կարող է բախվել ոչ միայն տեխնիկական, այլև լուրջ աշխարհաքաղաքական հակազդեցության՝ ինչպես հարավից, այնպես էլ հյուսիսից»։