Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկում դի կա։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Նշված տանը հայտնաբերվել է նույն շարքի բնակիչ, 47-ամյա Վահրամ Ս.-ի դին։Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս տանը հարվածային բետոնահորատիչով (պերֆորատոր) աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։