Եմենը ռմբակոծել է իր սեփական օդանավակայանը՝ իրանական ինքնաթիռի պատճառով
Եմենի զինված ուժերը հարվածել են Սանայի միջազգային օդանավակայանի թռիչքուղուն, որը վերահսկվում էր հութիների «Անսար Ալլահ» շարժման կողմից, որպեսզի կանխեն իրանական ինքնաթիռի վայրէջքը, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունը հայտարարել է, որ հութիները արգելել են Եմենի ազգային ավիաընկերության չվերթներին վայրէջք կատարել մայրաքաղաքի օդանավակայանում և պնդել են ընդունել իրանական ինքնաթիռները։
Հարվածից առաջ Պաշտպանության նախարարությունը կոչ էր արել տարհանել օդանավակայանը և զգուշացրել, որ պատրաստ է կանգնեցնել երկրի օդային տարածքը խախտող ցանկացած ինքնաթիռ։