ԵՄ-ն նոր առաքելություն է սկսում Հայաստանում. Կայա Կալլաս
Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ Եվրամիության արտաքին գործերի նախարարները կհաստատեն Հայաստանում ԵՄ նոր առաքելության ստեղծումը, որը կկենտրոնանա այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի վրա:
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը ԵՄ խորհրդի նիստին ժամանելուն պես։
«Նախարարները կհամաձայնեն ստեղծել նոր գործընկերային առաքելություն Հայաստանի հետ, որը կկենտրոնանա այնտեղ իրենց առջև ծառացած հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի վրա», - ասել է Կալլասը։