«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Գագիկ Գյուրջյանը, Երանուհի Մարգարյանը, Սամվել Մուսոյանը, Պավել Ավետիսյանը
Ապրիլի 18-ը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրն է:
Այդ կապակցությամբ, ապրիլի 18-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում տեղի կունենա ասուլիս-քննարկում Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանի, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանի, Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանի եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի մասնակցությամբ:
Թեման` պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրները:
Հասցե` Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: